Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Աջակցությունը Փրկարար ծառայության գործունեությանը. 1. Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիները պարտավոր են աջակցել Փրկարար ծառայությանը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ. 2. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ու կատարել այդ ուղղությամբ Փրկարար ծառայության ծառայողների բոլոր ցուցումները. 3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող` Փրկարար ծառայության ստորաբաժանումներին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն հետագա համարժեք փոխհատուցման երաշխիքով` Կառավարության սահմանած կարգով. 4. Փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր մեկնելիս Փրկարար ծառայության տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթևեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման և տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից: |