FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
    1) հոգեկան առողջություն` մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.
    2) հոգեկան առողջության պահպանում` հոգեկան առողջության ամրապնդում, հոգեկան խանգարումների կանխարգելում, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժում և վերականգնում, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովում.
    3) հոգեկան խանգարում` օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների դասակարգչով նախատեսված, հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող խանգարումներ.
    4) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ` անձ, որի մոտ սույն օրենքով սահմանված կարգով ախտորոշված է հոգեկան խանգարում.
    5) հոգեբուժական օգնություն և սպասարկում` հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում սույն օրենքով նախատեսված հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում․ 6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին համապատասխան հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման պայման․ 7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին համապատասխան արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման պայման․ 8) հոգեբուժական կազմակերպություն` համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքային հիմնարկ, որը տրամադրում է հոգեբուժական օգնություն և սպասարկում հիվանդանոցային և (կամ) արտահիվանդանոցային ձևով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

9) ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որի հիմնական խնդիրը հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացումն է.
    10) հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք` հոգեբուժական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում.
    11) բժիշկ-հոգեբույժ` բարձրագույն բժշկական կրթություն, որակավորում ու հոգեբուժության գծով հետբուհական մասնագիտացում ստացած, հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող ֆիզիկական անձ.
    12) ընտանեկան բժիշկ` բարձրագույն բժշկական կրթություն, որակավորում ստացած, վերջին հինգ տարիների ընթացքում հոգեկան առողջության վերաբերյալ թեմաներով վերապատրաստում անցած՝ առողջության առաջնային պահպանման օղակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ֆիզիկական անձ.
    13) հոգեբան` բարձրագույն հոգեբանության կրթություն ստացած, հոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ․ 14) հոսպիտալացում` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոժարակամ կամ ոչ հոժարակամ կամ հարկադիր ձևերով ընդունում հոգեբուժական կազմակերպություն հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով․ 15) ոչ հոժարակամ բուժում` սույն օրենքով սահմանված հիմքերով առանց անձի համաձայնության նրան հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելը և հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով․ 16) հարկադիր հսկողություն կամ բուժում` բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի որոշման հիման վրա առանց անձի համաձայնության նրան հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային (ընդհանուր հսկողության հոգեբուժական կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում) բուժման ենթարկելը՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

17) հոգեբուժական հանձնաժողով` առնվազն երկու բժիշկ-հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաև այլ բժիշկ-մասնագետներից կազմված խումբ, որն ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի իրավական ակտով, ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքում` յուրաքանչյուր դեպքի համար, և իրավասու է տալու անձի մոտ հոգեկան խանգարման առկայության կամ բացակայության, անձի` տվյալ հոգեվիճակում իր կամ հանրության համար վտանգ ներկայացնելու և դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կամ պատճառաբանված որոշում: Երկու բժիշկ-հոգեբույժներից կազմված հոգեբուժական հանձնաժողովի բժիշկ-հոգեբույժների իրարամերժ կարծիքի դեպքում գործադիր մարմնի իրավական ակտով հանձնաժողովում ներգրավվում է երրորդ բժիշկ-հոգեբույժը․ 18) իրազեկման թերթիկ` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հաստատած համապատասխան ձևի փաստաթուղթ, որում նշված են հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի իրավունքները, ազատությունները և դրանց սահմանափակումները․ 19) երեխա` «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձ․ 20) ֆիզիկական զսպման միջոց` ֆիզիկական ուժի և (կամ) զսպման մեխանիկական միջոցների (գոտու, ամրակապի) կիրառումն է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պահելու կամ շարժումների զսպման նպատակով․ 21) մեկուսացման միջոց` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տեղավորումն է առանձնացված սենյակում նրա տեղաշարժի սահմանափակման նպատակով․ 22) հանդարտեցման մեթոդ` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին նրա կամքին հակառակ դեղերի տրամադրումն է անձի վարքագիծը մեղմելու (հանդարտեցնելու) նպատակով․ 23) ֆիզիկական ուժ` ֆիզիկական զսպման միջոցի տեսակ, որն ուղղված է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի զսպմանը կամ անշարժացմանը` համաչափ ֆիզիկական ուժ գործադրելու միջոցով (ձեռքերով հսկողություն)․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

24) պատշաճ ծանուցում` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին և նրա օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում) տեղեկատվության կամ փաստաթղթի առաքում` հանձնման մասին ծանուցմամբ կամ ստացականով ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հաղորդագրության ձևակերպում ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (նախապես նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` օրինական ներկայացուցչի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)․ 25) իրազեկված համաձայնություն` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տված համաձայնությունը` նրան հասկանալի լեզվով տրամադրված ամբողջական, օբյեկտիվ և հասանելի տեղեկատվության հիման վրա․ 26) կոնտակտային անձ` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված անձ․ 27) հոգեբուժական վկայարկում՝ անձի մոտ հոգեկան խանգարման առկայությունը կամ բացակայությունը պարզելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման անհրաժեշտությունը գնահատելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման ձևը որոշելուն ուղղված գործընթաց․ 28) հոգեբուժական հետազոտում՝ անձի հոգեկան խանգարման ախտորոշումը ճշտելուն, ինչպես նաև հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով իրականացվող գործընթաց: