Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 7
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը. 1. Բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները). 1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար` Անտառային ծառատեսակները Հեռավո-րությունը(կմ) Դրույքաչափը (դրամ) շինափայտ առանց կեղևի`ըստ ծառաբնի կտրվածքի(սմ) տեխնոլո-գիականփայտ(1 մետրերկարու-թյամբ` կեղևով) վառելա-փայտ(1 մետրերկարու-թյամբ` կեղևով) 25-ից ավելի 13-25-ը ներառյալ 3-13-ը ներառյալ Կաղնի, հացենի, թխկի, թեղի մինչև 10-ը ներառյալ 5700 5250 4380 2600 700 10-25-ը ներառյալ 4390 4040 3370 2040 630 25-40-ը ներառյալ 3990 3670 3070 1670 560 40-ից ավելի 3420 3150 2630 1300 420 Սոճենի, լորենի մինչև 10-ը ներառյալ 3300 3000 2540 1200 700 10-25-ը ներառյալ 2540 2310 1950 1060 630 25-40-ը ներառյալ 2310 2100 1780 930 560 40-ից ավելի 1980 1800 1520 800 420 Հաճարենի մինչև 10-ը ներառյալ 3000 2700 2310 1500 700 10-25-ը ներառյալ 2310 2080 1780 1155 630 25-40-ը ներառյալ 2100 1890 1620 1050 560 40-ից ավելի 1800 1620 1390 900 420 Բոխի և այլ ծառատեսակներ մինչև 10-ը ներառյալ 1250 1100 960 500 420 10-25-ը ներառյալ 960 850 740 360 350 25-40-ը ներառյալ 870 770 680 280 280 40-ից ավելի 750 660 580 250 210 Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստներով. ա. ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ, բ. փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում, գ. հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն. 2) արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար` |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 ա. լայն կիրառություն ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար` Վերգետնյա մասեր 100 դրամ Արմատներ 300 դրամ բ. սույն կետի «ա» ենթակետում չնշված դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար` Վերգետնյա մասեր 50 դրամ Արմատներ 200 դրամ գ. լայն կիրառություն ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար` Վերգետնյա մասեր 15 դրամ Արմատներ 50 դրամ դ. սույն կետի «գ» ենթակետում չնշված սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար` Վերգետնյա մասեր 10 դրամ Արմատներ 30 դրամ ե. տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար` Վերգետնյա մասեր 50 դրամ Արմատներ 150 դրամ զ. գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար` Վերգետնյա մասեր 10 դրամ է. բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ. 3) արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար` Պտուղներ, հատապտուղներ 30 դրամ Տխիլ (տկողին), ընկույզ 60 դրամ 4) գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ. 5) գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)` Բարելավված արոտավայրերում 3 դրամ Բնական արոտավայրերում 2 դրամ 2. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում՝ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար չափաքանակները գերազանցող՝ ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը. 2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման համար չափաքանակները գերազանցող՝ կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար, որպես դրույքաչափեր, կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը. 3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում՝ 1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը. 2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման դեպքում կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը. 4. Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները). 1) կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական, սոցիալական (բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետի), բնապահպանական, առողջապահական և վերարտադրության նպատակներով օգտագործման համար. Կենդանիների տեսակները Դրույքաչափը(դրամ) ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար Վայրի խոզ 50000 Գորշուկ (փորսուղ) 2500 Աղվես 500 Քարակզաքիս 2000 Ճահճակուղբ 500 Մշկամուկ 500 Նապաստակ 800 Սկյուռ 300 Քնամոլ 200 Խլուրդ 20 Այծյամ 85000 Եղեգնակատու 50000 Լուսան 50000 Ջրառնետ 10 բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` Սև ցին 10000 Ճահճային մկնաճուռակ 10000 Լորաճուռակ 5000 Մեծ ճուռակ 10000 Տափաստանային ճուռակ 10000 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 Թավշոտ ճուռակ 10000 Սովորական հողմավար բազե 5000 Արտուտաբազե 30000 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ 5000 Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ) 500 Կաքավ 500 Լոր 100 Սև փարփար 300 Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար 100 Աղավնանմաններ (սովորական տատրակ, Թխակապույտ աղավնի, անտառային աղավնի) 100 Կկվանմաններ 200 Սովորական այծկիթ 500 Սովորական կիվիվ 500 Մանգաղաթևեր 300 Ալկիոններ 300 Հոպոպ 100 Փայտփոր 300 Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ) 100 Եղեգնահավ 500 Ոսկեգույն մեղվակեր 1500 գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` Գյուրզա 3000 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) տեսակի օձեր 1000 Կասպիական կրիա 200 դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ) 70 Սովորական ծառագորտ (հատ) 200 Կանաչ դոդոշ (հատ) 10 ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար Անատամ (հատ) 20 Խաղողի խխունջ (կգ) 200 Այլ տեսակի փափկամարմիններ (կգ) 100 զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար Գետի խեցգետին (կգ) 50 Հաստապոչ կարիճ (հատ) 20 Այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ) 10 է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար Սիգ 50 Լոքո 400 Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ 500 Կարմրախայտ 1000 Կարաս 20 Ծածան 100 Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) 30 ը. օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է՝ օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակից, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 թ. ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է՝ սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը. ժ. կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է 0.0 գործակիցը. 2) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման համար` Վայրի կենդանիների տեսակները Դրույքաչափը (դրամ) ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ 2500 Լայնականջ ոզնի 2500 Շելկովնիկովի կուտորա 2500 Պստիկ սպիտակաատամ 2500 Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 7000 Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ 2500 Գորշ արջ 350000 Խայտաքիս 10000 Ջրասամույր 50000 Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) 50000 Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) 800000 Մանուլ 20000 Բեզոարյան այծ 500000 Հայկական մուֆլոն 600000 Բորենի 100000 Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ 300000 բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` Ցախաքլորաորս 50000 Գիշանգղ 50000 Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ 25000 Բալոբան, սապսան 75000 Սպիտակագլուխ անգղ, սև անգղ 25000 Գառնանգղ (մորուքավոր անգղ) 50000 Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե 7500 Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ 7000 Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե 5000 Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ 2500 Անդրկովկասյան փասիան 5000 Թուրաջ 5000 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 Կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր 2500 Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ 2000 Բվեճ 5000 Թավշաոտ բու 2500 Սևափոր դռլոն 2000 Մոխրաայտ սուզակ 2500 Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն 20000 Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ 7500 Սև արագիլ 7000 Տարգալակտուց 10000 Քաջահավ 7500 Սովորական ֆլամինգո 20000 Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ 5000 Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ 20000 Մարմարյա մրտիմն 7000 Տուրպան 5000 Կովկասյան մարեհավ 5000 Անապատային կաքավ 5000 Վայրի հնդկահավ (ուլար) 12500 Մարգահավ, սուլթանական հավ 5000 Փոքր արոս, մեծ արոս 15000 Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ 1500 Մեծ ժայռային սիտեղ 2000 Կարմրաթև մագլցող 2000 Ժայռային դրախտապան 2000 Խաչկտուց 1500 Իսպանական ճնճղուկ 1000 Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ 15000 Կանաչ մեղվակեր 2500 Ներկարար 1500 Սև փայտփոր 2500 Դեղնագլուխ խաղտտնիկ 1500 Կարմրակատար շամփրուկ 1500 Ալպիական ճայ 2500 Սպիտակափող սոխակ 1500 Անապատային խածկտիկ 1500 գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ 3000 Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես 1500 Միջերկրածովային կրիա 2000 դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` Փոքրասիական տրիտոն 1000 Սիրիական սխտորագորտ 1000 ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար` Հաշամ 2000 Իշխան 8000 Սևանի բեղլու 2500 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 Սևանի կողակ 2000 Հայկական կարմրակն 1500 Քուռի քառթակ 1500 Առաջավորասիական ծական 1500 5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների օգտագործման չափաքանակները գերազանցող՝ յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը. 6. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը. 7. 2018 թվականի հունվարի 1-ից կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: |