Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ. Իրենց գործունեությունն իրականացնելու համար ազգային անվտանգության մարմինները, լիազորված մարմնի գիտությամբ կամ հանձնարարությամբ, առանց լիցենզավորման, կարող են մշակել, ստեղծել և շահագործել տեղեկատվական, կապի և տվյալների փոխանցման համակարգեր, ինչպես նաև տեղեկատվության պահպանության միջոցներ (ներառյալ` գաղտնագրային պաշտպանության միջոցները): Տեղեկատվական համակարգերում իրավաբանական անձանց և քաղաքացիների մասին տեղեկությունների առկայությունն ազգային անվտանգության մարմինների կողմից նշված անձանց իրավունքների սահմանափակման հիմք չէ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման բնագավառում կատարված իրավախախտումների մասին տեղեկությունների, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, առանձին անձանց հետախուզական և այլ գործունեության մասին տեղեկությունների հաշվառման ու օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի ակտերով: |