FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  462

Անցումային դրույթներ՝ սույն Օրենսգրքի 371-րդ և 373-րդ հոդվածների դրույթների վերաբերյալ.
1. Սույն հոդվածի կիրառման նպատակներով՝
    1) կենտրոնական մաքսային մարմիններ ասելով ենթադրվում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն. Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն. Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն. Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը. Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայությունը:
    2) տարածքային մաքսային մարմիններ ասելով ենթադրվում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ մաքսատներ, մաքսային կետեր. Բելառուսի Հանրապետության համար՝ մաքսատներ. Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումները՝ ըստ շրջանների (ըստ հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքի), մաքսատներ. Ղրղզստանի Հանրապետության համար՝ մաքսատներ. Ռուսաստանի Դաշնության համար՝ տարածաշրջանային մաքսային վարչություններ և մաքսատներ.
2. Մինչև Հանձնաժողովի կողմից այն մաքսային մարմիններին սահմանելը, որոնք, սույն Օրենսգրքի 371-րդ հոդվածին համապատասխան, ուղարկում ու կատարում են փաստաթղթերի պատճենների և (կամ) տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումներ, այդպիսի հարցումների ուղարկումն ու կատարումն իրականացվում են ինչպես կենտրոնական մաքսային մարմինների, այնպես էլ անմիջականորեն տարածքային մաքսային մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում: Այն դեպքում, երբ հնարավոր չէ սահմանել, թե որ մաքսային մարմին պետք է ուղարկել հարցումը, հարցումները կենտրոնական մաքսային մարմինների կողմից ուղարկվում են կենտրոնական մաքսային մարմիններին:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  462

3. Մինչև Հանձնաժողովի կողմից այն մաքսային մարմիններին սահմանելը, որոնք, սույն Օրենսգրքի 373-րդ հոդվածին համապատասխան, ուղարկում և ապահովում են մաքսային հսկողություն անցկացնելու վերաբերյալ հանձնարարականների կատարումը, այդպիսի հանձնարարականների ուղարկումն ու կատարման ապահովումն իրականացվում են կենտրոնական մաքսային մարմինների կողմից: Կենտրոնական մաքսային մարմինների կողմից սահմանված դեպքերում հանձնարարականների ուղարկումն ու կատարումը կարող են իրականացվել տարածքային մաքսային մարմինների կողմից.
4. Մինչև Հանձնաժողովի կողմից մաքսային մարմինների սահմանումը, որոնց կողմից սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան ապահովվում է այդ ենթակետի դրույթների կատարումը, շահագրգիռ անդամ պետության համապատասխան պետական մարմնի հաստատումը, որը միջնորդել է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու և (կամ) առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու ապրանքների բացթողման համար, ներկայացվում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է նշանակման մաքսային մարմինը, այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին, որի տարածքում տեղակայված է ուղարկող մաքսային մարմինը: