FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  104

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները.
1. Մաքսային մարմինները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում չեն պահանջում Միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
2. Մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման մասին որոշման ընդունման դեպքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 343-րդ հոդվածով.
3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցումը կատարում են մաքսային մարմինները.
4. Մաքսային մարմինները կարող են սահմանել փոխադրման երթուղիներ՝ Միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով: Կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների տեղափոխման երթուղիներ.
5. Միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար հաշվարկվող մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը.
6. Միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի շրջանակում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման ներկայացում չի պահանջվում.
7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հայտարարատուն կարող է ներկայացնել բազմակի ապահովում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  104

8. Այն դեպքերում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը կատարում է Միության անդամ հանդիսացող մեկ պետության մաքսային մարմինը, իսկ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովումը տրամադրվում է Միության անդամ հանդիսացող մեկ այլ պետության մաքսային մարմնին, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովման տրամադրման համար կիրառվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված առանձնահատկությունները.
9. Այն դեպքերում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը կատարում է մաքսային մարմինը, որին տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովումը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովման տրամադրումը կատարում է սույն օրենքով սահմանված կարգով: