Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 22 Փրկարարների ապահովագրությունը. 1. Փրկարարները ենթակա են պարտադիր անձնական ապահովագրության` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար սահմանված կարգով և չափերով. 2. Փրկարարներն ապահովագրվում են` ա) փրկարարների հաստիքներին նշանակվելիս. բ) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկվելիս. 3. Փրկարարներին ապահովագրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները` օրենքով սահմանված կարգով. 4. Պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ առողջությանը պատճառված վնասների հետևանքով մահացած փրկարարների աճյունների տեղափոխման, թաղման, գերեզմանների կառուցման և բարեկարգման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխանաբար պետական բյուջեի, համայնքների բյուջեների և կազմակերպությունների միջոցների հաշվին` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար սահմանված կարգով և չափերով. 5. Եթե փրկարարները հիմնադրում են իրավաբանական անձ, ապա այդ կազմակերպությունն է ապահովագրում իր աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Իսկ եթե փրկարարը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր, որը կարող է ունենալ նաև վարձու աշխատողներ, որոնք նույնպես ունենալով փրկարարի կարգավիճակ, մասնակցում են փրկարարական աշխատանքներին, այդ դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է ապահովագրել փրկարար աշխատակիցների կյանքն ու առողջությունը: |