Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 119 Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու և աստրենտը դադարեցնելու կարգը. 1. Վերջնական աստրենտ նշանակելու (ներառյալ նախնական աստրենտի չափը փոփոխելու), աստրենտը դադարեցնելու դիմումները ներկայացվում են համապատասխան ոչ դրամական պահանջով հայցը քննած առաջին ատյանի դատարան (վարչական դատարան)։ Նախնական աստրենտ նշանակված չլինելու դեպքում վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել եզրափակիչ դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումից հետո՝ մեկ տարվա ընթացքում. 2. Դիմումը ներկայացնելու, այն քննելու և լուծելու հարցերի նկատմամբ կիրառվում են համապատասխան դատավարական օրենսգրքի կանոնները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։ Դիմումը վարույթ ընդունելու մասին առանձին որոշում չի կայացվում, և այն քննվում է նախկինում հարուցված դատական գործի շրջանակներում. 3. Դիմումին կցվում է դրա օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի այն կողմին ուղարկելու վերաբերյալ ապացույց, որի շահերին առնչվում է դիմումը։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին դիմողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում. 4. Դատարանը դիմումը քննում է այն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում՝ իր նախաձեռնությամբ Ծառայությունից պահանջելով ոչ դրամական պահանջի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները։ Դատարանն ըստ անհրաժեշտության կարող է կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ինչպես նաև հրավիրել դատական նիստ: Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են միայն դիմողը և կատարողական վարույթի այն կողմը, որի դեմ ներկայացվել է դիմումը. 5. Վերջնական աստրենտ նշանակվելուց հետո կատարողական վարույթի կողմը կարող է դիմել այն նշանակած դատարան՝ աստրենտի չափը փոփոխելու կամ այն դադարեցնելու դիմումով, եթե այդ պահանջի հիմքերը նախկինում չեն քննարկվել դատարանի կողմից։ Նման դիմումները ներկայացվում և քննվում են սույն հոդվածով սահմանված կանոններով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 119 6. Աստրենտի չափը նվազեցնելու կամ այն դադարեցնելու մասին պարտապանի դիմումն ստանալուց հետո դատարանը կարող է պարտապանի միջնորդությամբ որոշում կայացնել այդ դիմումի պահանջը լրիվ կամ մասնակի ժամանակավորապես բավարարելու մասին՝ մինչև դիմումի ըստ էության քննության արդյունքներով որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանի նման որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։ Եթե դիմումի ըստ էության քննության արդյունքներով դատարանը մերժում է պարտապանի դիմումը, ապա սահմանում է նաև աստրենտի ժամանակավոր նվազեցման կամ դադարեցման ժամանակահատվածում չվճարված աստրենտի գումարի չափը, որը ենթակա է բռնագանձման հօգուտ պահանջատիրոջ. 7. Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ հետո և այդ ժամկետում կարող է բողոքարկվել։ |