FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  218

Կորպորատիվ վեճով գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.
1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձը չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին որոշումներն ուղարկում է տվյալ իրավաբանական անձին՝ նրան ծանուցելով սույն օրենսգրքի 39-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին.
2. Սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով դատարանից տեղեկություններ ստանալու գործի ընթացքի վերաբերյալ նաև այն դեպքերում, երբ չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ.
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ դատարանը կարող է պարտավորեցնել իրավաբանական անձին տեղեկացնելու տվյալ իրավաբանական անձի մասնակիցներին (անդամներին), նրա կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների կազմում ընդգրկված անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին հայցադիմումը վարույթ ընդունելու, ներկայացված հայցի առարկայի և հիմքերի, ինչպես նաև գործի քննությանը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ներգրավվելու նրանց իրավունքի մասին: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դատարանը կարող է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել դատական տուգանք։