FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  26

Երեխայի պաշտպանության ոլորտում մարզպետի աշխատակազմի լիազորությունները.
1. Երեխայի պաշտպանության ոլորտում մարզպետի աշխատակազմն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացած սոցիալական աշխատողի միջոցով.
2. Մարզպետի աշխատակազմը՝
    1) աջակցում է համայնքի սոցիալական աշխատողներին երեխայի պաշտպանության ոլորտի լիազորություններ իրականացնելու ընթացքում և տրամադրում է խորհրդատվություն.
    2) դիմում է դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցով.
    3) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.
    4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաև խնամատարության ենթակա երեխաների հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.
    5) իրականացնում է դեպքի ուսումնասիրություն խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձանց դիմումների հիման վրա, այդ թվում, ըստ անհրաժեշտության, տնայց ու լրացուցիչ տեղեկատվություն հավաքելով՝ տնայցի և օրենսդրությամբ սահմանված գնահատման արդյունքները, հավաքած լրացուցիչ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ.
    6) իրականացնում է խնամատար ծնող դառնալ կամ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
    7) իրականացնում է խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման մշտադիտարկում, պատրաստում է մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք ու տրամադրում է համապատասխան մարմիններին: Խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման մշտադիտարկման կարգը և մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանվում է Կառավարության որոշմամբ.
    8) հրավիրում և վարում է մարզպետի աշխատակազմին կից՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստերը: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, տրամադրվող եզրակացության և տեղեկանքի ձևերը սահմանում է Կառավարությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  26

9) կազմակերպում է երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում, այդ թվում՝ կազմակերպելով համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ հրավիրելու և դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով, ստորագրելով պայմանագրերն ու տեղեկացնելով համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին մշտադիտարկում իրականացնելու և աջակցություն կազմակերպելու մասին.
    10) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա դեպքն ուղղորդում է երեխայի պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնին՝ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում կազմակերպելու նպատակով ուղեգրելու համար, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների.
    11) կազմակերպում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստեր երեխայի այլընտրանքային խնամքի ձևի վերանայման նպատակով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը.
    12) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման՝ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, այդ թվում՝ կազմակերպում է համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ հրավիրելու և դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով.
    13) երեխայի պաշտպանության դեպքերի ու լավագույն շահերի երաշխավորման ուսումնասիրության արդյունքում երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առաջարկում է երեխայի ընտանիքի գտնվելու համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին երեխայի ընտանիքին, ծնողին կամ օրինական ներկայացուցչին կամ այլ մերձավոր ազգականին ուղղորդել ծառայություններ ստանալու նպատակով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններ երեխայի պաշտպանության պլանում դրա ընդգրկման և մշտադիտարկման համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  26

14) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության որոշում է կայացնում՝ կազմակերպելով երեխայի խնամքը խնամատար ընտանիքում.
    15) սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկատվություն ստանալիս երեք օրվա ընթացքում հրավիրում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ, որի եզրակացության՝ որպես մասնագիտական խորհրդատվական փաստաթղթի հիման վրա համապատասխան առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին իր կայացրած որոշման վերանայման վերաբերյալ.
    16) ուսումնասիրում է վերամիավորման ենթակա երեխայի դեպքի վերաբերյալ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունն ու առկա փաստերը և որոշում կայացնում երեխային կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ՝ այդ մասին տեղեկացնելով երեխայի այլընտրանքային խնամքի ձևից կախված համապատասխան մարմնին և երեխայի ընտանիքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարին երեխայի տեղափոխումը կազմակերպելու համար.
3. Երեխայի պաշտպանության դեպքի շրջանակում ոլորտային մասնագիտական մշտադիտարկումն ապահովվում է սոցիալական պաշտպանության և տարածքային կառավարման ոլորտներում պետական լիազոր մարմինների համատեղ հրամանով: