FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  84

Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերի քննությունը.
1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել գլխավոր դատախազը.
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերը հավաստող ապացույցներ.
3. Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը: Դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև քրեական հետապնդման ժամկետի վերսկսման մասին որոշման կայացումը.
4. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը.
5. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները.
6. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար.
7. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով.
8. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը.
9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման.
10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավազորությունները:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  84

11. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 48 ժամվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը, իսկ սույն մասի 1-ին կետում նշված որոշումն ընդունելու դեպքում՝ նաև սույն մասի 2-րդ կետում նշված որոշումը՝
    1) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին.
    2) Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին.
    3) դիմումը մերժելու մասին.
12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը գնահատում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերն ամրագրող օրենքների սահմանադրականությունը և, հանգելով դրանց՝ Սահմանադրությանը հակասելու համոզմանը, ընդունում է սույն հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը: