FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները.
1. Սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը թողարկողի և նրա ղեկավարի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
    1) նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական.
    2) տուգանք.
    3) ղեկավարին որակավորման վկայականից զրկում.
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
3. Սույն հոդվածով նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառումը թողարկողին և նրա ղեկավարներին չի ազատում այլ օրենքներով, այլ իրավական ակտերով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից.
4. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ իրավական այլ ակտերի յուրաքանչյուր խախտման համար թողարկողի և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով,
    (կամ) տուգանք` թողարկողի կամ նրա ղեկավարի նկատմամբ,
    (կամ) թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկում.
5. Կենտրոնական բանկը պարտավոր է թողարկողի, նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մասին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային էջում` օրենքով սահմանված կարգով: