Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 Տեխնիկական կանոնակարգերում ազգային ստանդարտներին հղում կատարելը. 1. Կանոնակարգող մարմինները տեխնիկական կանոնակարգերի մշակման համար որպես հիմք օգտագործում են միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտները և կարող են` 1) տեխնիկական կանոնակարգերում ամբողջովին կամ մասամբ ներառել միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտների տեքստերը. 2) տեխնիկական կանոնակարգերի տեքստում տալ ուղղակի հղումներ ազգային ստանդարտներին` հիմնավորելու, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջներին համապատասխանության հասնելու ուղին նշված ստանդարտների պահանջներին համապատասխանելն է. 3) տալ տեխնիկական կանոնակարգերի տեքստում ազգային ստանդարտների անուղղակի հղումներ` հիմնավորելու, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջներին համապատասխանության հասնելու ուղիներից մեկը փոխկապակցված ստանդարտների պահանջներին համապատասխանելն է. 2. Փոխկապակցված կամավոր կիրառման ստանդարտների պահանջներին համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության կանխավարկածի ապացույց է. 3. Տեխնիկական կանոնակարգերը ներառում են (անհրաժեշտության դեպքում) հղումներ ազգային, ինչպես նաև ազգային մակարդակում կիրառվող միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտներին, որոնք ապահովում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված հիմնական պահանջներին համապատասխանության կանխավարկածը: |