FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1083

Վնասի հատուցման չափի հետագա փոփոխությունը.
1. Մասնակիորեն աշխատունակությունը կորցրած տուժողն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել վնասի հատուցում այն անձից, ում վրա դրված է վնասի հատուցման պարտականությունը, դրա չափի համապատասխան մեծացում, եթե տուժողի աշխատունակությունը հետագայում նվազել է` կապված առողջությանը պատճառված վնասի հետ, համեմատած այն աշխատունակության հետ, որ նրա մոտ մնացել էր իրեն վնասի հատուցման նշանակման պահին.
2. Անձը, ում վրա դրված է տուժողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու պարտականություն, իրավունք ունի պահանջել նվազեցնելու հատուցման չափը, եթե տուժողի աշխատունակությունը վնասի հատուցում նշանակելու պահի համեմատ աճել է.
3. Տուժողն իրավունք ունի պահանջել մեծացնելու վնասի հատուցման չափը, եթե քաղաքացու, ում վրա դրվել է վնասը հատուցելու պարտականությունը, գույքային դրությունը բարելավվել է, իսկ հատուցման չափը նվազեցված է եղել սույն օրենսգրքի 1076 հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
4. Դատարանը վնաս պատճառած քաղաքացու պահանջով կարող է նվազեցնել վնասի հատուցման չափը, եթե նրա գույքային դրությունը, կապված հաշմանդամության կամ կենսաթոշակային տարիքի հասնելու հետ, վատթարացել է վնասի հատուցում նշանակելու պահի վիճակի համեմատ, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ գործողություններով: