Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ article 28 ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ և ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. 1. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապահովել Սևանա լճի էկոհամակարգի համար սահմանված նորմատիվները: Այդ սուբյեկտների գործունեության ընթացքում վնասակար նյութերի վթարային կամ միանգամյա արտանետումների դեպքում նրանք պարտավոր են անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու շրջակա միջավայրի աղտոտումը և այդ մասին անհապաղ իրազեկել համապատասխան մարմիններ (լիազորված մարմին, մարզպետարան և այլն). 2. Արգելված արտանետումների, վնասակար ներգործությունների (արտանետումներ, արտահոսքեր, վտանգավոր թափոններ և այլն) հետևանքով Սևանա լճի էկոհամակարգին պատճառված վնասների վերացման հետ կապված ծախսերը կատարվում են դրանք թույլ տված սուբյեկտների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |