FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`
    1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը. 2.1) սահմանում է կրթության որակի գնահատման չափանիշները՝ ըստ ուղղությունների։ Դրանք կարող են հիմք դառնալ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները սահմանելու համար.
    3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը.
3.1) մշակում և հաստատում է արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների.
3.2) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը. 3.4) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները.
3.5) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը.
3.6) երաշխավորում է նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում պետական, ինչպես նաև այլ ծրագրերով կիրառման ենթակա ծրագրերը (այդ թվում՝ փորձարարական), ուսումնական նյութերն ու դասընթացները.
    4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը.
    5) մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
    6) սահմանում է մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը.
6.1) կազմում և հաստատում է ոլորտային որակավորումների շրջանակը, որակավորումների ցանկերը և որակավորումների բնութագրերը.
6.2) հաստատում է յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի և որակավորման նկարագրերը.
    7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.
    8) մշակում է հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով և որակավորումներով ընդունելության կարգը.
9.1) հավաստում է անձի կարողությունների և սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը՝ սույն օրենքով սահմանված ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացների միջոցով.
9.2) սահմանում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 6.1-ին և 6.2-րդ կետերով սահմանված կարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող ու օժանդակող կազմակերպության ընտրության կարգը և ըստ սահմանված պահանջների՝ ընտրում համապատասխան կազմակերպությունը, որը հանդես է գալիս սոցիալական գործընկերների անունից (պետության, գործատուների և արհմիությունների).
9.3) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը և դրանց ներդրման ժամանակացույցը՝ ըստ որակավորման աստիճանների.
9.4) ստեղծում է Ուսուցման ազգային ռեեստրը՝ ընտրված համակարգող կազմակերպության հետ պայմանագրային պատվիրակման հիման վրա.
9.5) հաստատում է Ուսուցման ազգային ռեեստրի վարման կարգը, այդ թվում՝ սույն օրենքի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում արձանագրված խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը ապաակտիվացնելու և վերաակտիվացնելու կարգը.
9.6) սահմանում է լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի և հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը.
9.7) երաշխավորում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը.
9.8) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցկացնող գնահատողների ցանկը.
9.9) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց ցանկը և վավերացնում տրամադրվող հավաստագիրն ու ներդիրը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

9.10) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի կազմակերպման, իրականացման, ճանաչման և հավաստագրման ընթացակարգային և մեթոդաբանական փաստաթղթերը, գնահատողներին և գնահատում իրականացնելու կենտրոններին ներկայացվող պահանջները, կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները, գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները և պարտականությունները.
    10) հաստատում է պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման կարգը.
    11) սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները.
    12) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.
12.1) սահմանում է հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, բաշխման, հաշվառման և պահպանման կարգերը.
12.2) սահմանում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը.
    13) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.
    14) ապահովում է պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը.
14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
14.2) մշակում, ներդնում և վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.
14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը.
    15) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.
    16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ: