FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  49

Դիմումներին ներկայացվող պահանջները: Ընտրական հանձնաժողովներում դիմումների քննարկման կարգը: Ապացուցման բեռը.
1. Ընտրական հանձնաժողովներ ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի դիմողի կողմից, ներառի նրա անունը, ազգանունը, դիմողի հասցեն, տրման ամսաթիվը: Դիմումը կարող է ներառել նաև դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն: Դիմումում պետք է սահմանված լինի դիմումատուի պահանջը, բերված լինեն դիմումատուի հիմնավորումները: Հնարավոր ապացույցները պետք է կցված լինեն դիմումին: Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով։ Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման կարգը։ Թեկնածուի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, ընտրական հանձնաժողովի անդամի, լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումներին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չներառող կամ կեղծ տվյալներ ներառող դիմումները, իրավունքի չարաշահմամբ ներկայացված դիմումները, ոչ իրավասու անձի կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում, և ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին: Այդ դեպքում ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարչական վարույթ:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  49

2. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին, կամ դիմողին հնարավորություն է ընձեռում շտկելու այդ սխալները` սահմանելով ողջամիտ ժամկետ: Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը համալրման համար սահմանում է ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում սխալները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում, և ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին: Այդ դեպքում ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարչական վարույթ.
3. Դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Եթե դիմում տալու համար սույն օրենսգրքով նախատեսված է վերջնաժամկետ, ապա դիմումը համարվում է պատշաճ ժամկետում ներկայացված, եթե այն մինչև վերջնաժամկետը մուտքագրվել է համապատասխան ընտրական հանձնաժողով: Ոչ իրավասու ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում և գրությամբ վերադարձվում են դիմումատուին` նշելով պատճառը.
4. Հանձնաժողովի նախագահը պատշաճ ժամկետում ներկայացված դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին, իսկ դիմումի պատճենը տրամադրվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Դիմումում բարձրացված հարցերն ուսումնասիրում են հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնելու` հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու համար: Եթե հանձնաժողովի որևէ անդամ վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման նախագիծ չի ներկայացնում, ապա վարչական վարույթը համարվում է հարուցված: Վարչական վարույթի հարուցումը մերժելու դեպքում դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  49

5. Վարչական վարույթի հարուցման դեպքում դիմումատուն իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստում իր դիմումի քննարկմանը, ներկայացնելու հիմնավորումներ, ունենալու ելույթ.
6. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) վերադաս ընտրական հանձնաժողով բողոքարկելու դեպքում բողոք ներկայացնող կողմը կրում է իր ներկայացրած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, իսկ ընտրական հանձնաժողովը` իր կայացրած որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման բեռը: Բողոքը քննող ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել: Սույն մասով սահմանված կանոնները վերաբերում են նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներին.
7. Տեղեկատվություն ստանալու մասին դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթի օրինակը տեղադրված է հանձնաժողովի համացանցային կայքում, ապա այդ մասին տեղեկացվում է դիմողը, և նրան դրանցից պատճեններ կամ քաղվածքներ չեն տրամադրվում.
8. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ: Նման դեպքերում առանձին ակտի տեսքով որոշումների ընդունումը պարտադիր չէ: