Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 4 Զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքները և ձևերը. 1. Զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքներն են՝ 1) միանձնյա և կենտրոնացված ղեկավարումը. 2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների գերակայությունը. 3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը զինծառայողների անմնացորդ նվիրվածությունը. 4) զինծառայողների արհեստավարժությունը. 5) զինծառայողների իրավունքների և ազատությունների առաջնահերթությունը. 6) զինծառայողների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու խտրականության արգելումը. 7) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանվածությունը. 2. Զինվորական ծառայության ներգրավումն իրականացվում է` 1) զորակոչի միջոցով` ա. սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների համար, բ. ռազմաուսումնական հաստատություններ ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացիների համար` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով. 2) պայմանագրով` ա. պահեստազորում հաշվառված և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած կամ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար, բ. պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների համար. 3) զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար. 4) պահեստազորի զորահավաքային նախապատրաստության շրջանակներում անցկացվող վարժական հավաքներին կանչվելու միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար. 3. Ռազմաուսումնական հաստատություն ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացու զորակոչը կազմակերպվում է փաստաթղթային ձևակերպման միջոցով` համապատասխան զինվորական կոմիսարիատում նշված քաղաքացու զինվորական հաշվառման փաստաթղթերում ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու և, սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, որպես կուրսանտ գրանցվելու վերաբերյալ գրառումներ կատարելու միջոցով: |