Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 36 Հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը. 1. Հաշվեքննիչ պալատին անհատույց և ազատ կերպով առցանց հասանելի են հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների կողմից վարվող էլեկտրոնային ու ոչ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններն ու համակարգերը, տեղեկություններն ու փաստաթղթերը. 2. Հաշվեքննության իրականացման ժամկետում Հաշվեքննիչ պալատին առցանց հասանելի են սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սուբյեկտներին պատկանող՝ հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ էլեկտրոնային շտեմարանները. 3. Հաշվեքննիչ պալատի գործառույթներն իրականացնելիս Հաշվեքննիչ պալատի համար ապահովվում է տվյալներ մշակողների կողմից վարվող՝ հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ տվյալների բազաներին, տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, ինչպես նաև հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ՝ օրենքով պահպանվող գաղտնիքի հասանելիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրենքով պահպանվող տվյալները և տեղեկությունները՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի), հաշվեքննողի և փորձագետի կողմից հրապարակելը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված՝ Հաշվեքննիչ պալատի գործառույթների հետ չառնչվող ցանկացած այլ ձևով օգտագործելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: |