Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 152 Արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկը. 1. Յուրաքանչյուր անձ, որը թողարկողի բաժնային արժեթղթով մեկ կամ ավելի գործարքի հետևանքով դառնում է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր, պարտավոր է սույն գլխի պահանջներին համապատասխան տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում անձը պարտավոր է արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագիրը Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան գործարքի կատարմանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքում անձը դարձել է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը տարածվում է նաև սույն օրենքի 130-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով բաժնետոմսերի՝ կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքի վրա, որի իրականացման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ՝ 1) անձը դարձել է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման արդյունքում. 2) անձը դարձել է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր՝ սույն գլխով սահմանված կարգով իր կողմից տվյալ դասի բոլոր արժեթղթերի համար արժեթղթերը հանձնելու ոչ պարտադիր առաջարկի արդյունքում. 3) արժեթղթերը ձեռք են բերվել ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից տեղաբաշխման նպատակով. 4) անձը տվյալ դասի արժեթղթերի 75 տոկոսը գերազանցող մասը դրանց ձեռքբերման օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, օտարում է այն անձին, որը սույն օրենքի 151-րդ հոդվածի համաձայն չի համարվում համատեղ գործելու համաձայնությամբ հանդես եկող անձ և պայմանով, որ այդ ժամկետի ընթացքում տվյալ արժեթղթերի թողարկողի բաժնետերերի ընդհանուր ժողով չի գումարվում: |