Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Հոգաբարձուների խորհրդի իրավասությունները. 1. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում` 1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը. 1-1) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը. 2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը. 3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը. 4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն. 4-1) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը. 4-2) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը. 5) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը. 6) հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը. 7) հիմնադրամի՝ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը. 8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն. 9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը. 10) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը. 11) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ կառավարչի հաշվետվությունների լսումը. 12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը. 13) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը. 13-1) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը. 13-2) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 14) սույն օրենքով, կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը. 1.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է նաև հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձևերի, ուղղությունների և սահմանաչափերի հաստատումը, դիլերի ընտրությունը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումների կամ փոփոխությունների հաստատումը. 2. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի. 3. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին: |