Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 Խորհրդի իրավասությունները. 1. Խորհուրդը` 1) սահմանում է Հանրային հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալը և տեսալսողական ծրագրերի թիվը. 2) սահմանում է Հանրային հեռարձակողի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները. 3) հաստատում է Հանրային հեռարձակողի աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմանները և վարձատրման կարգը. 4) սահմանում է Հանրային հեռարձակողի այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու զանգվածային լրատվության այլ միջոցներում. 5) սահմանում է Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը. 6) նշանակում է Հանրային հեռարձակողների՝ մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին. 7) Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում և ազատում է գործադիր տնօրենների տեղակալներին. 8) յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 20-ը լսում է Հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները. 9) Հանրային հեռարձակողների տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը. 10) հաստատում է իր կանոնադրությունը և Հանրային հեռարձակողի կառուցվածքը. 11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը. 12) հաստատում է Հանրային հեռարձակողի լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները. 13) ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն. 14) առնվազն տարին մեկ կազմակերպում է Հանրային հեռարձակողների գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները. 15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ. 16) Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կարգավորող պետական մարմին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 17) հայտարարում է Հանրային հեռարձակողի ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ անցկացնելու վերաբերյալ մրցույթ. 18) գործադիր տնօրենների և նրանց տեղակալների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. 19) անդամների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում Խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ Հանրային հեռարձակողների հիմնադրի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին. 2. Խորհրդի որոշումները պետք է լինեն պատճառաբանված. 3. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարում են Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենները. 4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է: |