Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 Բյուրոյի ընդհանուր գործառույթները. 1. Բյուրոն՝ 1) իր կանոնադրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը` սույն օրենքի պահանջներին և Բյուրոյի կանոններին համապատասխանեցնելու նպատակով. 2) ընդունում է կանոններ, որոշումներ և կարգադրություններ ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության համար պատշաճ պայմաններ, մասնագիտական կանոնների կիրառումը, տուժած անձանց, ապահովադիրների շահերի պաշտպանությունն ապահովելու և ԱՊՊԱ համակարգի զարգացմանն աջակցելու նպատակով. 3) համագործակցում է այլ պետությունների ավտոապահովագրության բյուրոների, երաշխավորման ֆոնդերի, փոխհատուցում իրականացնող այլ մարմինների, տեղեկատվական համակարգերի (կենտրոնների), ապահովագրական ընկերությունների հետ. 4) իր նպատակների իրագործման համար համագործակցում է պետական մարմինների հետ. 5) մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների (զեղծարարության) կանխմանն ուղղված միջոցառումներին. 6) հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ բնագավառում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ. 7) իրականացում է օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և Բյուրոյի կանոններով, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հարցերով` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ. 2. Բյուրոն իրեն վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ կարող է կազմակերպել հանրային քննարկումներ: |