Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 39.1 Ընդհանուր սկզբունքները. 1. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաներում՝ կնքված պայմանագրերի հիման վրա. 2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրի մասնակիցներին ծառայություններ են մատուցում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, ինչպես նաև հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը. 3. Էլեկտրաէներգետիկական շուկայում չեն կարգավորվում՝ ա) մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները (բացառությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության). բ) մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնվող և վաճառվող (ներառյալ՝ ներկրվող և արտահանվող) էլեկտրական էներգիայի գները. գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները. 4. Էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում երաշխավորվում է տնտեսական մրցակցության համար համապատասխան պայմանների ապահովումը: |