Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները. 1. Վարկային կազմակերպությունների համար սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բացառված հիմնական տնտեսական նորմատիվների: Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները պետք է սահմանեն կարգավորման ավելի մեղմ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար. 2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն միևնույն տիպի (խմբի) բոլոր վարկային կազմակերպությունների համար, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք գործում են սույն օրենքով սահմանված սահմանափակումների շրջանակում. 3. Հիմնական տնտեսական նորմատիվների հասկացությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. 4. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը. 5. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո. 6. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման պահից, եթե Կենտրոնական բանկն ավելի ուշ ժամկետ չի սահմանել: |