Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Բանկի կառավարման մարմինները. 1. Բանկի կառավարման մարմիններն են՝ ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ ընդհանուր ժողով). բ) բանկի խորհուրդը (այսուհետ նաև՝ խորհուրդ). գ) բանկի գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը (այսուհետ՝ գործադիր տնօրեն), բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը կամ վարչությունը (այսուհետ՝ տնօրինություն). 2. Բանկի կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը և իրավասությունների շրջանակը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ. 3. Անկախ կազմակերպաիրավական տեսակից՝ բանկերը պարտավոր են ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ստորաբաժանում, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ: |