FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Դատախազի ինքնուրույնությունը և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը, դատախազի օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը.
1. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար.
2. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն.
3. Դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից.
4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ վերադաս դատախազը տվյալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ տվյալ հանրային ծառայողի անմիջական ղեկավարին: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին.
5. Դատախազի օրինական պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: