FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

ԴՈՒՍՏՐ և ԿԱԽՅԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Ընկերությունն իրավունք ունի ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր և կախյալ տնտեսական ընկերություններ: Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ մասնակցությունը կատարվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.
2. Ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) ընկերություն կամ ընկերակցություն նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ` օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշել այդ ընկերության որոշումները: Ընկերությունը մեկ այլ (հիմնական) ընկերության կամ ընկերակցության նկատմամբ համարվում է կախյալ, եթե մյուս (գերակշռող, մասնակցող) ընկերությունը կամ ընկերակցությունն ունի այդ ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 20 տոկոսը.
3. Եթե ընկերությունը համարվում է դուստր կամ կախյալ մեկ այլ ընկերության նկատմամբ, որն իր հերթին դուստր կամ կախյալ է երրորդ տնտեսական ընկերության կամ ընկերակցության նկատմամբ, ապա առաջին ընկերությունը դուստր կամ կախյալ է ճանաչվում նաև երրորդի նկատմամբ: Սույն դրույթը կիրառվում է հիմնական տնտեսական ընկերության (ընկերակցության) և դուստր կամ կախյալ ընկերության միջև հետագայում ծագող հարաբերությունների բոլոր հաջորդական դեպքերի նկատմամբ.
3.1. Դուստր և կախյալ ընկերություններն իրավունք չունեն գնելու հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերը.
4. Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության (ընկերակցության) պարտավորությունների համար: Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը), որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար: Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքն ամրագրված է նրանց միջև կնքված պայմանագրում կամ ծագում է օրենքով չարգելված այլ ձևով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

5. Դուստր ընկերության բաժնետերերը (մասնակիցները) իրավունք ունեն հիմնական ընկերությունից (ընկերակցությունից) պահանջել հատուցելու վերջինիս մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները: Վնասները համարվում են պատճառված հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով.
6. Հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը համարվում է առաջացած հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով.
7. Սույն հոդվածի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) ենթակա է պատասխանատվության, եթե նա գիտեր կամ կարող էր իմանալ համապատասխան հետևանքների առաջացման մասին.
8. Տնտեսական ընկերությունը կամ ընկերակցությունը, որը ձեռք է բերել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 20 տոկոսը, պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել այդ մասին: