FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  44

Գումարման մեթոդը (մեթոդ 5).
1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս հիմք է ընդունվում ապրանքների հաշվարկային արժեքը, որը որոշվում է հետևյալն իրար գումարելու միջոցով`
    1) գնահատվող ապրանքների արտադրության հետ կապված նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերը և գնահատվող ապրանքների արտադրության, ինչպես նաև արտադրության հետ կապված մյուս գործողություններին առնչվող ծախսերը.
    2) շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը, որը համարժեք է այն մեծությանը, որը սովորաբար հաշվի է առնվում գնահատվող ապրանքների հետ միևնույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքների վաճառքի դեպքում՝ այն երկրում, որտեղ ապրանքները վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով.
    3) սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված ծախսերը.
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը որոշվում են գնահատվող ապրանքների արտադրության մասին տվյալների հիման վրա, որոնք ներկայացվել են դրանք արտադրողի կողմից կամ նրա անունից և հաստատվել են արտադրողի առևտրային փաստաթղթերով՝ պայմանով, որ այդ փաստաթղթերը կազմված լինեն ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  44

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը պետք է ներառեն սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսերը և սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան բաշխված այն ապրանքների և ծառայությունների արժեքը, որոնք նշված են սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել են գնորդի կողմից՝ ներմուծվող ապրանքների արտադրության համար օգտագործելու նպատակով: Սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» ենթակետում նշված այն ապրանքների ու ծառայությունների արժեքը, որոնք արտադրվել (մատուցվել) են Միության մաքսային տարածքում, ներառվում է միայն այնքանով, որքանով այդ ապրանքների ու ծառայությունների համար վճարել է արտադրողը: Ընդ որում, հաշվարկային արժեքը որոշելիս ծախսերը երկրորդ անգամ հաշվի չեն առնվում: Որպես ընդհանուր ծախսեր (առևտրային և կառավարչական ծախսեր) հաշվի են առնվում Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի ուղղակի ու անուղղակի ծախսերը, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում.
4. Շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը հաշվի է առնվում ամբողջությամբ և որոշվում է արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված տվյալների հիման վրա: Այն դեպքում, երբ այդ տվյալները չեն համապատասխանում Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթի և սովորաբար կատարվող ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) չափի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տվյալներին, մաքսային մարմինը շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը կարող է որոշել իր ունեցած տվյալների հիման վրա:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  44

5. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են միևնույն դասի կամ տեսակի այնպիսի ապրանքների վաճառքի մասին տվյալները, որոնք արտադրվել են այն նույն պետությունում, որտեղ արտադրվել են գնահատվող ապրանքները: Այն հարցը, թե արդյոք գնահատվող ապրանքները և այն ապրանքները, որոնց հետ դրանք համեմատվում են, միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ են, որոշվում է յուրաքանչյուր դեպքում առանձին՝ հաշվի առնելով համապատասխան հանգամանքները: Ընդ որում, դիտարկվում է Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով հնարավոր ավելի նեղ խմբի կամ շարքի միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքը, որոնց վերաբերյալ կարող են տեղեկություններ տրամադրվել.
6. Մաքսային մարմիններն իրավունք չունեն օտարերկրյա անձից պահանջելու ներկայացնել փաստաթղթեր և տվյալներ՝ ապրանքների հաշվարկային արժեքը որոշելու համար, եթե մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով կամ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ: Ապրանքների հաշվարկային արժեքը որոշելու համար օտարերկրյա արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ստուգվել ապրանքներն արտադրողի երկրում՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ ապրանքների օտարերկրյա արտադրողի համաձայնությամբ, ինչպես նաև ապրանքներն արտադրողի երկրի լիազորված մարմնին նախապես ծանուցելու պայմանով և այդպիսի ստուգում անցկացնելու վերաբերյալ վերջինիս առարկությունների բացակայության դեպքում: Ապրանքների օտարերկրյա արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված փաստաթղթերի ու տվյալների ստուգումը կատարվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ այն միջազգային պայմանագրերի համաձայն, որոնց մասնակիցն է տվյալ անդամ պետությունը.
7. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը որոշում է ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան՝ իր տրամադրության տակ առկա տվյալների հիման վրա, այն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով տեղեկացնում է հայտարարատուին այդպիսի տվյալների աղբյուրների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկների մասին: