FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  254

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը՝ կախված ապրանքների այն կատեգորիաներից, որոնց նկատմամբ այն կիրառվում է. Կախված ապրանքների այն կատեգորիաներից, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգը, Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում անդամ պետությունների օրենսդրությամբ, սահմանվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները, այդ թվում՝ ոչ սակագնային կարգավորման, տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառումը, և հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը ներառյալ՝ Միության մաքսային տարածք ներմուծվող և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների կարգավիճակի սահմանումը. ապրանքների օգտագործման ժամկետը և այլ պայմաններ՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան. հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտի կարգը. հատուկ մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերսկսման դեպքերն ու կարգը. մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարեցման հանգամանքները, այն հանգամանքները, որոնց դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, և դրանց վճարման ժամկետը՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար. այն մաքսային ընթացակարգերը, որոնցով կարող են ձևակերպվել ապրանքները՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու և կասեցնելու համար, ապրանքներն այդ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկություններն ու դրանց վճարման ժամկետը: