Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 352.1 8. Տեխնիկական միջոցների կիրառմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրելուց հետո հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր պահանջով (դիմումը հարկային մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում) հարկային մարմինը դիմումատուի ցանկությամբ տեսաձայնագրությունը տեղադրում է հարկ վճարողի անձնական գրասենյակում կամ տրամադրում է անհատական ծածկագիր՝ թվային և (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք, մուտքագրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, հնարավոր է դիտել և պատճենահանել խախտումն ամրագրած տեսաձայնագրությունը. 9. Հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող (իրազեկվող, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվող)՝ խախտումն ամրագրած տեսաձայնագրության կադրում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են. 10. Տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 352.1 Տեսաձայնագրումը թեմատիկ հարկային ստուգման ընթացքում. 1. Թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են օգտագործել ծառայողական տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ (այսուհետ՝ տեխնիկական միջոցներ) հարկային հսկողության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում. 2. Հարկային մարմինը տեխնիկական միջոցներն օգտագործում է բացառապես ոչ գաղտնի եղանակով. 3. Թեմատիկ հարկային ստուգման ընթացքում իրականացվող հսկիչ գնման շրջանակում տեխնիկական միջոցներն օգտագործվում են մինչև հսկիչ գնում (գնումներ) կատարելու պահը և կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ խախտման արձանագրման ընթացքում. 4. Թեմատիկ ստուգման՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության հարցի, ինչպես նաև կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելիս խախտման արձանագրման դեպքում տեխնիկական միջոցներով տեսաձայնագրման մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է բանավոր նախազգուշացնել հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ինչպես նաև իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին. 5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օգտագործվող տեխնիկական միջոցներով ամրագրված տեսաձայնագրությունը հանդիսանում է խախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում՝ առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ. 6. Սույն հոդվածով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով տեսաձայնագրություններն օգտագործելը (այդ թվում՝ հրապարակելը) արգելվում է. 7. Եթե տեխնիկական միջոցներով արձանագրվել է խախտում, ապա տեսաձայնագրությունները հարկային մարմնի տեսաձայնագրությունների պահոցում պահվում են մինչև կայացված վարչական ակտն անբողոքարկելի դառնալը: |