FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  101

«Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառումն ապրանքների պայմանական բացթողման դեպքում.
1. «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործման կամ տնօրինման սահմանափակումներին առնչվող ներմուծման մաքսատուրքերի և հարկերի արտոնությունների կիրառման դեպքում Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար նշված ընթացակարգով կրկնակի ձևակերպում չի պահանջվում` Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան.
2. Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար մաքսատուրքերի և հարկերի վճարման կարգը սահմանվում է սույն օրենքով.
3. Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` պայմանական բաց թողնված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը հայտարարատուն ներկայացնում է ապրանքների պայմանական բացթողումը կատարած մաքսային մարմին: Մաքսային մարմինն ընդունում է այդ փաստաթղթերը հայտարարատուի դիմումի հիման վրա, որում նշվում է ապրանքների հայտարարագրի գրանցման համարը: Հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը պարտավոր է տրամադրել փաստաթղթերի ընդունման մասին գրավոր կամ էլեկտրոնային հավաստում.
4. Ապրանքների մաքսատուրքի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման հիմքերով սահմանված` ապրանքների օգտագործման կամ տնօրինման սահմանափակումները դադարում են այդ արտոնությունների տրամադրման նպատակով ընդունված իրավական ակտերով սահմանված ժամկետների ավարտից հետո, կամ եթե չեն սահմանվել ժամկետներ, ապա ապրանքների բացթողումից երեք տարի հետո: