FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  46

Երեխայի անունը և ազգանունը փոխելը.
1. Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը, հաշվի առնելով երեխայի կարծիքը, կարող է փոխել երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչև 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով.
2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը: