FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  219

Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները.
1. Դատարանը կարող է պահանջներից հրաժարվելը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի հրաժարումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի, ներառյալ՝ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ հայցվորը պահանջից հրաժարվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո.
2. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ համաձայնությունը կնքվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
3. Կորպորատիվ վեճերով հաշտարարության կողմերը չեն օգտվում գաղտնիության վերաբերյալ պայմանով հաշտության համաձայնություն կնքելու և առանց հաշտության համաձայնությունը դատական կարգով հաստատելու գործի վարույթը կարճելու վերաբերյալ համաձայնություն կայացնելու իրավունքից: