Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքի իրավական ռեժիմը և Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման առանձնահատկությունները. 1. Դիլիջան քաղաքային բնակավայրը համարվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ. 2. Դիլիջան քաղաքային բնակավայրի կառուցապատման համար նախատեսված գոտիների տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով (նախագծերով). 3. Դիլիջան քաղաքային բնակավայրում կիրառման համար նախատեսված` բնակելի կառուցապատման օբյեկտների սահմանված կարգով հաստատված օրինակելի նախագծերի կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով. 4. Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը տեղական ինքնակառավարման մարմնի հաստատմանը ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ենթակա են հրապարակման համայնքի պաշտոնական համացանցային կայքում. 5. Դիլիջան համայնքի ղեկավարը որոշումները ընդունելիս հաշվի է առնում Խորհրդի եզրակացությունը: Խորհրդի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում Դիլիջան համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում հրավիրում է համայնքի ավագանու արտահերթ նիստ, որում քննարկվում են Խորհրդի եզրակացությունը և Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից Խորհրդի եզրակացությունը չընդունելու հիմնավորումը: Եթե Դիլիջան համայնքի ավագանին հավանություն է տալիս Խորհրդի եզրակացությանը, ապա Դիլիջան համայնքի ղեկավարը որոշում կայացնելիս առաջնորդվում է ավագանու որոշմամբ. 6. Կառուցապատման նպատակով տրամադրված թույլտվությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում. 7. Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով տրամադրումն իրականացվում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատման իրականացման պայմանով, որը ներառում է քաղաքաշինական օբյեկտի կառուցապատման և հողամասի կանաչապատման և բարեկարգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նորմատիվային ժամկետները: Սույն մասով սահմանված ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 8. Սույն հոդվածի 7-րդ մասով շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում քաղաքաշինական օբյեկտի կառուցապատման և հողամասի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները չիրականացնելու դեպքում վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձի տրամադրված գույքի պայմանագրերը դադարեցվում են: |