Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 29 Գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումը. 1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով. 2. Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար. 3. Հրապարակային սակարկություններին մասնակցելու համաձայնություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմին է ներկայացվում և վերջինիս կողմից քննարկվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով. 4. Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում. 5. Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի տված նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածելու իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջելու նոր հրապարակային սակարկությունների նշանակում. 6. Գրավի պայմանագրի և այլ համաձայնագրերի դրույթները, որոնք հակասում են սույն հոդվածի կանոններին, առ ոչինչ են: |