Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 3 Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. 1) անօգնական վիճակում գտնվող՝ անձ, որն իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը, ինչպես նաև 12 տարին չլրացած անձը. 2) առաջին անգամ հանցանք կատարած` անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է. 3) հանցագործությունից տուժած` անձ, կազմակերպություն, հասարակություն կամ պետություն, որի իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վնաս է պատճառվել հանցագործությամբ կամ կարող էր պատճառվել, եթե հանցագործությունն ավարտվեր՝ անկախ դատավարական կարգով տուժող ճանաչելու հանգամանքից. 4) վիճակի խոցելիություն՝ վիճակ, որում հայտնված անձը չունի իր համար ընդունելի այլընտրանք, քան ենթարկվելու իր նկատմամբ կատարվող չարաշահմանը. 5) ազատությունից զրկելու հետ կապված պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկումը, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը, ցմահ ազատազրկումը. 6) ամսական եկամուտ` հանցանքն ավարտվելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում անձի ստացած միջին ամսական եկամտի 35 տոկոսը: Միջին ամսական եկամտի մեջ հաշվարկվում են ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, անձի կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ) այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտը (շահաբաժինը, տոկոսը, ռոյալթին, վարձակալական վճարը): Ամսական եկամուտը հաշվարկելիս հաշվի չեն առնվում դրանց համար վճարվող հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ. 7) նվազագույն աշխատավարձ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 3 8) բնակարան՝ շինությունը, կառույցը կամ դրանց մասը, որը նախատեսված է կամ օգտագործվում է բնակության համար, համապատասխանաբար դրանց հարող ծածկապատշգամբը, վերնասրահը, պատշգամբը, նկուղը կամ ձեղնահարկը կամ այլ շինությունը կամ կառույցը, որոնցից անարգել մուտք է առկա բնակության համար օգտագործվող կամ նախատեսված շինություն, կառույց կամ դրանց մաս, ինչպես նաև հյուրանոցային համարը, նավախցիկը, հիվանդասենյակը, գնացքի մեկուսացված ճամփորդախցիկը, գետային կամ ծովային նավը կամ այլ տրանսպորտային միջոցը, եթե դրանք մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում են բնակության համար. 9) բռնություն` այլ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելը կամ այդ եղանակով նրան ֆիզիկական վնաս պատճառելը. 10) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը՝ ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով կարգադրիչ լիազորությունները կամ ծառայողական լիազորությունները կամ ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելը. 11) խաբեություն՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելը՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այնպիսի տեղեկություն չհաղորդելով, որն անձը պարտավոր էր հաղորդել. 12) վստահությունը չարաշահել` որոշակի վարքագծով, խոստումներով կամ հանցագործությունից տուժածի հետ ունեցած միջանձնային հարաբերություններն օգտագործելով` հանցավորի կամ այլ անձի ապագա վարքագծի կամ ապագայում սպասվող փաստերի կամ իրադարձությունների կապակցությամբ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելը. 13) շանտաժ՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող կամ անձի համար անցանկալի տեղեկություններ հրապարակելու կամ իրավունքներից, ազատություններից զրկելու կամ դրանք սահմանափակելու սպառնալիքը. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 3 14) շահադիտական դրդում` իր կամ այլ անձի համար գույքային օգուտ ստանալու կամ գույքային ծախսերից կամ պարտավորություններից խուսափելու մղում. 15) այլ ծանր հետևանք կամ այլ էական վնաս՝ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածում, հոդվածի մասում կամ կետում թվարկված հետևանքներին համարժեք կամ համաբնույթ վտանգավորություն ներկայացնող հանգամանք. 16) հափշտակություն` ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը: Հափշտակությունն ավարտված է համարվում, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել. 17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. 18) մերձավոր ազգական` անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը, նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (այդ թվում՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), եղբայրը, քույրը (այդ թվում՝ խորթ), պապը, տատը, թոռը, որդեգրող ծնողի կամ խնամատար ծնողի ամուսինը կամ նախկին ամուսինը, ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողը, ինչպես նաև ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողի համար՝ փեսան կամ հարսը: Ամուսին կամ նախկին ամուսին է համարվում նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կամ գտնված անձը. 19) մերձավոր՝ յուրաքանչյուր ոք, որի կյանքը, առողջությունը, շահերը կամ բարեկեցությունը կարևոր են անձի համար` պայմանավորված այդ անձի հետ ունեցած անձնական հարաբերություններով. 20) պաշտոնատար անձ՝ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 3 ա. հանրային ծառայող, հանրային պաշտոն զբաղեցնող անձ, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ, բ. այլ պետության հանրային իշխանության ոլորտում, օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության ոլորտում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ պաշտոն զբաղեցնող կամ ծառայություն իրականացնող կամ այդ կառույցի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ կամ իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ, գ. միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպությունում կամ կառույցում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ պաշտոն զբաղեցնող կամ ծառայություն իրականացնող կամ նշված կազմակերպության կամ կառույցի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ, դ. միջազգային կամ վերպետական միջազգային կազմակերպության ներկայացուցչական մարմնի կամ նման գործառույթ իրականացնող կառույցի ներկայացուցիչ, ե. միջազգային դատարանում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ պաշտոն զբաղեցնող կամ ծառայություն իրականացնող կամ դատարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ, զ. այլ պետության կամ միջազգային դատարանի երդվյալ ատենակալ. 21) առևտրային կամ այլ կազմակերպության ծառայող` անձ, որն իրավասու է հանդես գալու առևտրային կազմակերպության կամ պետական կամ համայնքային չհամարվող ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից կամ դրանց անունից մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ իրականացնում է կարգադրիչ, այլ կառավարչական կամ վերահսկողական գործառույթ. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 3 22) պոռնկություն՝ անձի կողմից այլ անձի հետ վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց պարբերաբար կամ նման դիտավորությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը. 23) երեխայի պոռնկություն՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործելը վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը երեխային կամ երրորդ անձին տրամադրելու հանգամանքից. 24) տևող հանցագործություն՝ տևական ժամանակահատվածում միևնույն հանցանքի անընդհատ իրականացում. 25) շարունակվող հանցագործություն՝ մեկ միասնական դիտավորությամբ, միևնույն օբյեկտի դեմ ուղղված նույնական արարքներով հանցանքի կատարում. 26) պարբերաբար` նույնաբնույթ արարքը երկու կամ ավելի անգամ կատարելը. 27) փաստաթուղթ՝ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող նյութական կամ էլեկտրոնային կրիչ: |