FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  192

Հանրային քրեական հետապնդման ժամկետները.
1. Մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելի, քան`
    1) երեք ամիս` ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.
    2) հինգ ամիս` միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.
    3) ութ ամիս` ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.
    4) տասն ամիս` առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.
2. Բացառիկ դեպքերում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, վերադաս դատախազը հսկող դատախազի միջնորդությամբ իրավասու է երկարաձգելու ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը մեկ ամսով, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը երկու ամսով.
3. Եթե անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված տարբեր ծանրության մեկից ավելի հանցանքների համար, ապա կիրառվում է առավել ծանր հանցանքի համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը.
4. Եթե անձի նկատմամբ ավելի ծանր հանցանքի (հանցանքների) համար հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվում է, կամ նրան վերագրվող արարքի իրավական գնահատականը փոխվում է, ապա կիրառվում է այն հանցանքի (հանցանքների) համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, որով (որոնցով) հանրային քրեական հետապնդումը շարունակվում է: Այդ ժամկետը լրացած կամ մեկ ամսից պակաս լինելու դեպքում քրեական հետապնդումը չի կարող տևել ավելի, քան մեկ ամիս.
5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներն ընդհատվում են քրեական հետապնդումը դադարեցնելու պահից և շարունակվում են քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու կամ քրեական հետապնդումը նորոգելու դեպքում։