FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  413

Օրինական ներկայացուցչի մասնակցությունն անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին.
1. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով օրինական ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է.
2. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչի մասնակցությունն ապահովում է անչափահասի ձերբակալման կամ նրան մեղադրանք ներկայացնելու պահից: Վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչին պարզաբանում է սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները.
3. Սույն օրենսգրքի 69-րդ կամ 72-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով նրան վարույթից հեռացնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը վարույթին անհապաղ մասնակից է դարձնում անչափահասի այլ օրինական ներկայացուցչի: