FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  850

Պահատվությունը տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում.
1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող պահասենյակները, անկախ ուղևորների կամ այլ քաղաքացիների մոտ ուղեփաստաթղթերի առկայությունից, պարտավոր են ի պահ ընդունել նրանց գույքը.
2. Տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442).
3. Ի հավաստում պահասենյակում (բացառությամբ ավտոմատ պահատուփերի) գույքի ի պահ ընդունման, պահատուին հանձնվում է անդորրագիր կամ համարանիշ: Անդորրագիրը կամ համարանիշը կորցնելու դեպքում ի պահ հանձնված գույքը պահատուին վերադարձվում է գույքը նրան պատկանելու մասին ապացույցներ ներկայացնելու պայմանով.
4. Ժամկետը, որի ընթացքում պահասենյակը պարտավոր է պահել գույքը, որոշվում է հատուկ կանոններով կամ կողմերի համաձայնությամբ: Նշված ժամկետում չպահանջված գույքը պահասենյակը պարտավոր է պահել ևս երեսուն օր: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը կարող է վաճառվել սույն օրենսգրքի 826 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով.
5. Պահասենյակում ի պահ հանձնված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուի կրած վնասները պահառուն հատուցում է պահանջը ներկայացնելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում` գույքն ի պահ ընդունելու ժամանակ պահատուի կողմից դրա գնահատման արժեքի շրջանակներում: