Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Անտառօգտագործման ժամանակ մեղրատու մեղուների պաշտպանությունը. 1. Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրությանը համապատասխան. 2. Անտառների պահպանմանը և ընդարձակմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են` հաշվի առնելով մեղվաբուծության զարգացմանն անհրաժեշտ պայմանների ապահովումը. 3. Նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների և ագրոքիմիկատների օգտագործումը դաշտերի, մարգագետինների, անտառների, պաշտպանիչ անտառաշերտերի և տնկիների մշակման նպատակով իրականացվում է լիազոր մարմնի գիտությամբ. 4. Արգելվում է մեղրահումքի հավաքման աղբյուր համարվող ծառերի և թփերի (լորենի, թխկի, ուռենի, ակացիա և այլն) հատումը, մեղվանոցների տեղաբաշխման վայրերից առնվազն 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուռիների կեղևի մթերումը, բացառությամբ անտառների սանիտարական վիճակի բարելավման և վերարտադրության խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող միջոցառումների: |