FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  5

Զինվորական ծառայության տեսակները և ժամկետները.
1. Զինվորական ծառայության տեսակներն են`
    1) ժամկետային.
    2) պահեստազորային.
    3) զորահավաքային.
2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից.
3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության.
4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`
    1) շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար՝ 6 ամիս. կետերով.
1.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների համար՝ 12 ամիս.
1.2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների համար՝ այդ մասով սահմանված ժամկետներով.
    2) պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս.
    3) պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  5

5. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները, պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իգական սեռի քաղաքացիները։ Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ, և նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները.
6. Ուսումնառության ընթացքում իր դիմումի համաձայն կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու հիման վրա ռազմաուսումնական հաստատությունից ազատվելու կամ անբավարար առաջադիմության կամ կարգապահական տույժի պատճառով հեռացված 18 տարին լրացած քաղաքացին ուղարկվում է շարունակելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունից ազատված քաղաքացու ուսման, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողի նախկինում ծառայած ժամանակաշրջանը: Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմաուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված քաղաքացիները հաշվառվում են իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով.
7. Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ` օրենքով սահմանված կարգով, պայմաններով և ժամկետներով: Այլընտրանքային ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  5

8. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ` 20 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառության ավարտից հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն.
9. Պահեստազորային զինվորական ծառայություն է համարվում պահեստազորի պատրաստության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական հավաքների ժամանակ իրականացվող ծառայությունը.
10. Զորահավաքային զինվորական ծառայություն է համարվում օրենքով սահմանված դեպքերում հայտարարված զորահավաքի շրջանակներում զորահավաքային զորակոչի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Զորահավաքային զինվորական ծառայությունն իրականացվում է մինչև զորահավաք հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքի` օրենքով սահմանված կարգով դադարեցումը: