Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 37 Պատասխանատվությունը Հաշվեքննիչ պալատի գործունեությունը խոչընդոտելու համար. 1. Հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն, հաշվեքննության շրջանակում պահանջված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, ինչպես նաև հետհսկողության ընթացքում միջոցառումների պլանը և դրա կատարման ընթացքի վերաբերյալ պահանջված տեղեկությունները սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով Հաշվեքննիչ պալատին չտրամադրելը կամ ոչ լիարժեք տրամադրելը կամ հաշվեքննության ընթացակարգերի կատարումը խոչընդոտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն. 2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում կամ արդյունքով հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, ինչպես նաև վերադաս ունենալու դեպքում վերադասին կարող է առաջարկել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց, եթե վերջիններս չեն կատարում սույն օրենքի պահանջները. 3. Հաշվեքննիչ պալատը կարող է Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով հրապարակել և Ազգային ժողով ներկայացնել սույն օրենքի պահանջները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվություն՝ համապատասխան դեպքի նկարագրությամբ: |