FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  36

Ընդհանուր ժողովի իրավասությունները.
2. Ընդհանուր ժողովի բացառիկ լիազորություններն են`
    ա) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ինչպես նաև կազմակերպություններ հիմնադրելու կամ նրանց մասնակցելու հարցերը.
    բ) ընկերության կանոնադրության և ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը.
    գ) ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև ընկերության գործադիր մարմնի լիազորություններն առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կառավարիչ) տալու հարցերը.
    դ) վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը և լիազորությունների վաղաժամկետ դադարումը.
    ե) տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
    զ) ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջև բաշխելու մասին որոշումն ընդունելը.
    է) ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (ընկերության ներքին փաստաթղթեր) ընդունումը (հաստատումը).
    ը) ընկերության կողմից արժեթղթերի թողարկման մասին որոշումն ընդունելը.
    թ) ընկերության աուդիտի իրականացման որոշումն ընդունելը.
    ժ) ընկերության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումն ընդունելը.
    ժա) լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի ընդունումը.
    ժբ) սույն օրենքով և (կամ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության խորհրդի և ընկերության գործադիր մարմինների որոշմանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: