Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 6 Մասնավորեցման համար օգտագործվող վճարման միջոցները. Պետական գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը, ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթը, սեփականաշնորհման սերտիֆիկատները: Որպես վճարման միջոց կարող են օգտագործվել նաև պարտքերի փոխարինումը բաժնետոմսերով, փոխարկելի պարտատոմսերը, այլ գույքը, եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 14 հոդվածի առաջին կետի «գ», «դ» (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին և վարձակալին մասնավորեցնելու դեպքերի), «ե» (բացառությամբ բաժնետոմսերի բաց տեղաբաշխման դեպքի), «զ» և «ը» ենթակետերով սահմանված ձևերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված` նշված միջոցների օգտագործումը պետական գույքը մասնավորեցնելու համար: Եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ե» ենթակետով սահմանված ձևով, ապա մասնավորեցման նպատակով օգտագործվող միջոցներ են համարվում նաև մասնավորեցման մասնակիցների կատարած վճարումները մասնավորեցվող ընկերության կանոնադրական կապիտալին: Սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց չեն կարող օգտագործվել սույն օրենքի 17 հոդվածի, 18 հոդվածի (բացառությամբ այն դեպքերի, երբ պետական գույքը մասնավորեցվում է աշխատավորական կոլեկտիվի անդամներին կամ վարձակալին), 19 և 21 հոդվածներով նախատեսված դեպքերում: |