Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16.1 Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության իրականացումը. 1. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությամբ կարող են զբաղվել Կոմիտեի կողմից որակավորման վկայական (այսուհետ` նաև վկայական) ստացած անձինք. 2. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանում է Կառավարությունը. 3. Սույն հոդվածում նշված աշխատանքների որակի և տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում բացառապես որակավորում ունեցող անձինք. 4. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին. 5. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականները դասակարգվում են երկու խմբի՝ 1) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական. 2) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական. 6. Որակավորումը կազմակերպում և իրականացնում է Կոմիտեն՝ որակավորման քննությունների միջոցով, որոնք ընդունում է Կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով ստեղծված որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովը կազմված է յոթ անդամից՝ Կոմիտեի աշխատակից հանդիսացող նախագահից, քարտուղարից, ինչպես նաև անդամներից, որոնցից երկուսը Կոմիտեի աշխատակից են, մեկն ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից, մնացած երկուսը՝ Կոմիտեի հաշվառած՝ գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, հողաշինարարների, չափագրողների և հաշվառողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) առաջադրած անդամներից: Որակավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16.1 7. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, որակավորման վկայականի ձևը սահմանում է Կառավարությունը. 8. Որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները և առաջադրանքները, առաջադրվող հարցերը նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը: Դրանք հաստատում է Կոմիտեի ղեկավարը: Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերի քանակը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից 20 օր առաջ. 9. Քննության դրական արդյունքներով Կոմիտեի ղեկավարը որոշում է կայացնում որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ. 10. Որակավորման վկայականն ուժի մեջ է մտնում այն Կառավարության սահմանած կարգով որակավորված անձին հանձնելու օրվանից և գործում է անժամկետ. 11. Կոմիտեն վկայական ստացած անձանց անվանացանկը հրապարակում է իր պաշտոնական կայքում: Կառավարության սահմանած կարգով որակավորման քննության մասնակցության դիմում ներկայացնելիս գրավոր համաձայնության առկայության դեպքում վկայական ստացած անձանց կապի միջոցները և աշխատանքի վայրի մասին տեղեկությունները ևս Կոմիտեն հրապարակում է իր պաշտոնական կայքում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16.1 12. Որակավորման վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը վկայականի կրկնօրինակ կամ վերաձևակերպված վկայական ստանալու դիմում է ներկայացնում Կոմիտե` ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։ Վկայականի կրկնօրինակը կամ վերաձևակերպված վկայականը Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Կառավարության սահմանած կարգով և ձևով: Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը. 13. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գեոդեզիական մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների վրա: |