FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը գույքը ձեռք բերողից.
1. Սույն օրենքի իմաստով անձին պատկանող գույքը, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք, և որը ձեռք է բերվել այլ անձի կողմից, ենթակա չէ բռնագանձման բարեխիղճ ձեռք բերողից.
2. Անձը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, եթե իրավասու մարմինն ապացուցում է, որ այդ անձը գույքը ձեռք բերելու պահին գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին.
3. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից՝ անձը հանդիսանում է բարեխիղճ ձեռք բերող այն դեպքում, երբ ապացուցում է, որ գույքն իրեն փոխանցվել է որպես կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում կամ ալիմենտ.
4. Անձին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի սեփականության իրավունքից տարբերվող գույքային իրավունքները (այսուհետ՝ սույն հոդվածի իմաստով՝ գույքային իրավունքներ) պահպանվում են, եթե իրավասու մարմինը չի ապացուցում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին.
5. Եթե գույքը ծանրաբեռնված է անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձի կամ նրա մերձավոր ազգականի գույքային իրավունքներով, կամ եթե տվյալ գույքային իրավունքների իրական շահառու է հանդիսանում այն անձը, որին պատկանում է գույքը, ապա այդ իրավունքները դադարում են գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: