FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  7

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունն է`
    ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանն ու իրենց իրավասության սահմաններում դրանք իրականացնելը.
    բ) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանն աջակցելը.
    գ) բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ), ինչպես նաև կարևոր թռչնաբանական տարածքների պահպանությանը և օգտագործմանն աջակցելը, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումներն իրականացնելը.
    դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: