FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Բյուրոյի կառավարման մարմինները.
1. Բյուրոյի կառավարման մարմիններն են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը, Բյուրոյի խորհուրդը և Բյուրոյի գործադիր տնօրենը (սույն օրենքի տեքստում` նաև համապատասխանաբար ժողով, խորհուրդ և գործադիր տնօրեն).
2. Բյուրոյի կառավարման մարմինների ձևավորման և գործունեության կարգը, ինչպես նաև լիազորությունների շրջանակը սահմանվում են սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ.
3. Բյուրոյի կանոնադրությամբ Բյուրոյի կառավարման մարմինների համար կարող են սահմանվել սույն օրենքով չնախատեսված, սակայն սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին չհակասող լիազորություններ և պարտականություններ.
4. Բյուրոյի կառավարման մարմիններն իրենց գործունեությունն իրականացնելիս և որոշումներ ընդունելիս պետք է ղեկավարվեն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներով` հիմնվելով տուժողների (այլ շահառուների), ապահովադիրների, ապահովագրված անձանց և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց օրինական շահերի հաշվառման և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման սկզբունքի վրա: