Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 39.2 Էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրի մասնակիցները. 1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մեծածախ առևտրի, մատակարարման, երաշխավորված մատակարարման, հաղորդման, բաշխման լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև միկրոէներգաարտադրողները և որակավորված սպառողները. 2. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինքնավար էներգաարտադրողները և սպառողները (բացառությամբ որակավորված սպառողների). 3. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և շուկայի առևտրի մասնակիցների փոխհարաբերությունները սահմանվում են շուկայի կանոններով: |